ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ապօրինի ցուցմունքնե՞ր են կորզում

    Ապօրինի ցուցմունքնե՞ր են կորզում

    24.01.2014| 00:37
    Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում աղմկահարույց սպանությունից հետո այսօր այնտեղ դեռ լարված վիճակ է: Ճիշտ է, սպանություն կատարողը ձերբակալված է, բայց նույն գործով կասկածի տակ է նաև Ռաֆայել Թադևոսյանը: Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, Վարդենիսի ոստիկանությունը տարբեր քաղաքացիների կանչում է, ճնշումներ գործադրում, որ վերջիններս Ռաֆայել Թադևոսյանի դեմ ցուցմունքներ տան:
  • Դեռ մնալու է, հետո կերևա

    Դեռ մնալու է, հետո կերևա

    24.01.2014| 00:36
    Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը գրեթե ուղղակիորեն հասկացրել է իշխանական իսթեբլիշմենթին, որ վարչապետի փոփոխություն, գոնե այս պահին, չի լինելու. Տիգրան Սարգսյանը դեռ մնալու է, հետո կերևա: Լուրն առանձնապես ծանր են տարել Հովիկ Աբրահամյանի շրջապատում, որովհետև վերջինիս ակնհայտ թուլացումը, Քոչարյանի ակնհայտ ակտիվացումը, Տիգրան Սարգսյանի «դեռ մնալը», կանգնեցրել են դիլեմայի առջև` ինչպես պահեն իրենց, ում հետ ոնց վարվեն:
  • «Բանակը մեր ժողովրդի երեխան է»

    «Բանակը մեր ժողովրդի երեխան է»

    24.01.2014| 00:34
    Հայոց բանակի 22-ամյակին ընդառաջ ցավալի կորուստներ ունեցանք. հիվանդությունից մահացան զինվորներ, ադրբեջանական դիվերսիային զոհ գնաց Արմեն Հովհաննիսյանը։ Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ չցանկացավ մեկնաբանել հիվանդությունից մահացած զինվորների հետ տեղի ունեցածը, պատճառաբանելով, թե պատասխանատուները կքննեն գործը և լույս կսփռեն փաստերի վրա։ Հետո էլ այդ թեմային անդրադառնալը, ըստ նրա, մահացած զինվորների ծնողների վերքին հերթական անգամ «աղ ցանել» է նշանակում։
  • «Հենց բան չկա ասելու, հիշում են իմ տարիքն ու երիտասարդ  չլինելուս հանգամանքը»

    «Հենց բան չկա ասելու, հիշում են իմ տարիքն ու երիտասարդ չլինելուս հանգամանքը»

    24.01.2014| 00:28
    -Ներեցեք, Ձեզ հետ խոսում է Կարմեն Դավթյանի «գրասենյակը»։ Կրկին ներեցեք, որ Ձեր գրասենյակի հարաժամ ռիթմը խաթարում ենք, և այնուհանդերձ, չե՞ք ասի` ինչով է զբաղված գրասենյակը: -Գրասենյակն այս պահին ընթացիկ պարտականությունների մեջ է` երիտասարդության խնդիրներին առնչվող:
  • «Իրանի իրադարձությունները չեն կարող չազդել աշխարհի վրա, մենք պարտավոր ենք օգտվել պատեհ պահից»

    «Իրանի իրադարձությունները չեն կարող չազդել աշխարհի վրա, մենք պարտավոր ենք օգտվել պատեհ պահից»

    24.01.2014| 00:23
    «Իրատես de facto»-ի հյուրն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար, վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
  • Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք  մեծ քաղաքականության մեջ

    Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք մեծ քաղաքականության մեջ

    24.01.2014| 00:12
    Չեմ կարծում, թե բանտից Ռուսաստանի նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու ազատումը և առհասարակ նրա հետ կապված իրադարձությունները կարող են առանձնապես հուզել իր խնդիրների մեջ խրված հայ մարդուն: Մանավանդ որ հայաստանցիներն էլ բացասական վերաբերմունք ունեն սեփական օլիգարխների նկատմամբ: Ի դեպ, եթե ռուսաստանցիները, մեղմ ասած, չեն սիրում իրենց հաստաքսակներին, ապա հայաստանցիները նաև չեն թաքցնում իրենց արհամարհանքը` կասկածի տակ առնելով վերջիններիս ինտելեկտուալ ու բարոյակրթական պաշարը:
  • Անհաջող «ֆինտերն» ու «տրյուկները»

    Անհաջող «ֆինտերն» ու «տրյուկները»

    24.01.2014| 00:10
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախաձեռնած քաղաքական «պրեսինգը», կարծես, սահմաններ չի ճանաչում: Վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական մշակույթը, մեղմ ասած, կաղում է, իսկ քաղաքական պայքարի տրամաբանությունը զուրկ է սկզբունքայնությունից և փաստարկվածությունից:
  • Իրավունք ունե՞մ արդյոք

    Իրավունք ունե՞մ արդյոք

    24.01.2014| 00:09
    Ես, որպես Հայաստանի Հանրապետության հասուն, լիիրավ քաղաքացի, որպես քիչ թե շատ ակտիվ հասարակական գործիչ, մարդ, ով առավոտից իրիկուն խոսում է երկրում առկա անարդարությունների, աղքատության և ընդհանրապես սոցիալական բազմաբնույթ խնդիրների մասին, կարծում եմ, իրավունք ունեմ ունենալու իմ ոչ միայն բացասական, այլև դրական կարծիքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության, որևէ չինովնիկի և, վերջապես, տարաբնույթ երևույթների մասին:
  • Թողեք նախարարը որոշի

    Թողեք նախարարը որոշի

    24.01.2014| 00:07
    «Իրատես de facto»-ի նախորդ համարում գրել էինք, որ ցմահ դատապարտվածները բազմաթիվ նամակներ են գրել արդարադատության նախարարին, որպեսզի վերջինս այցելի իրենց, սակայն ապարդյուն։ Այսօր, կառավարության նիստից հետո, ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչո՞ւ չի արձագանքում դատապարտյալների խնդրանքին։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.01.2014| 00:06